Tert.am-ը գրում է.

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի՝ առաջին ընթեցմամբ քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե անցած տարիների փորձը ի՞նչ է ցույց տալիս, արտաբյուջետային միջոցների խնայողություններն ի՞նչ ծավալ են կազմում:

«Խնայողությունների ծավալը վերջին տարում կազմել է ընդհանուր ֆոնդի 20-30 տոկոսը, որը կազմում է շուրջ 1,5 մլրդ դրամ»,-պատասխանեց Միրումյանը:

Հարակից զեկուցող Խոսրով Հարությունյանը նշեց, որ հարցը հանձնաժողովում միաձայն հաստատվել է, որպեսզի հարկային և մաքսային ծառայությունների արտաբյուջետային չօգտագործված միջոցները հնարավորություն ունենան ներգրավել կառավարության պահուստային ֆոնդում: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել