Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 12.000 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Երևանում բնակվող 1948 թվականի ծնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Մովսիսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2009 թվականի ապրիլի 22-ին:

Հայցվորը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել նրա դստեր մահվան վերաբերյալ:  

Ալբերտ Մովսիսյանի դուստրը՝ Կ.Մ.-ն (ծնված 1985 թ. ) հղիության առաջին շաբաթներում էր, երբ 2007 թվականի սեպտեմբերի 7-ին տանը, որտեղ էր ծնողների և ամուսնու հետ, կորցրել է գիտակցությունը և սկսել է ջղաձգումներ ունենալ: Նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, որը ժամանել է 40-45 րոպե անց: Ժամանելուց հետո շտապօգնության բժիշկը հայտնաբերել է աղջկան գրեթե անգիտակից վիճակում՝ շնչառության խանգարումով և ցածր արյան ճնշմամբ: Նրան ընտանիքի անդամները հայտնել են, որ Կ.Մ.-ն հղի է: Բժիշկը ռելանիումի և մագնեզիումի երկու ներարկում է  արել և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Նշվում է, որ ոչ բժիշկը, ոչ բուժքույրը, ոչ վարորդը չեն օգնել ընտանիքի անդամներին Կ.Մ.-ին իջեցնել շենքի ութերորդ հարկից և տեղավորել ավտոմեքենայում: Բացի այդ բժիշկը որոշել է չնստել հիվանդի կողքը հիվանդանոց տանող ճանապարհին, և նախընտրել է նստել վարորդի կողքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել