Aysor.am-ը գրում է.

Հասարակական լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է կառավարության նիստի օրակարգ, Aysor.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից:

Ըստ նույն աղբյուրի՝ օրինագծի անվանումը փոփոխված է և զգալի երկարացվել է. այժմ փաստաթուղթը կոչվում է այսպես՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:

Այս օրինագծին կից ներկայացվել է հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Մասնավորապես նախագծի նոր տարբերակում սահմանվել է, թե որն է անձի տնտեսական, հոգեբանական բռնության ենթարկելը:

Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:

Իսկ տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել