Tert.am-ը գրում է

Գրող, հրապարակախոս, «Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը ահազանգել էր, որ ըստ տեղեկությունների` Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում հանձնարարել են երեխաներին ընտանեկան բռնության թեմայով շարադրություններ գրել: 

Խնդրի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից:  Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը, «Վորլդ Վիժն» կազմակերպությունը և Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող տասը դպրոցներ ունեն համագործակցության հուշագիր, որի շրջանակներում` նախատեսել են շարադրություններ, միջոցառումներ անցկացնել: Չնայած դրան նա ասաց, որ այդ թեմայով շարադրություն հանձնարարելու հարցը պետք է ճշտել քաղաքապետարանից, քանի որ նրանք հուշագրի կողմ են:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կրթության նախարարությունը ամեն դեպքում նորմալ է գնահատում նման թեմայով շարադրություն գրել հանձնարարելը, նա ասաց, որ դա հանրակրթության վարչությունը պետք է պատասխանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել