Tert.am-ը գրում է

Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի վիրաբույժ փորձագետ-բժիշկին մեղադրանք է առաջադրվել: Նա, պարտավոր լինելով զինակոչիկին ուղարկել լրացուցիչ հետազոտման, հիմնվելով իր փորձի վրա գրել է` զորակոչիկը պիտանի է ծառայության:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ Հայկ Խեչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զորակոչիկ Ա. Փայտյանի մոտ պարտադիր հետազոտության ընթացքում սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերված «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6x4.2սմ չափսեր» ախտորոշման պայմաններում պարտավոր էր Ա․Փայտյանին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել