Tert.am-ը գրում է.

Ըստ էության մեր դիմումը բավարարված է, և որոշումն ուժի մեջ կմտնի մյուս տարի մարտի 31-ին. Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ի վճռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա՝ սահմանված ժամկետը պայմանավորված է իրավական անվտանգության սկզբունքն ապահովելու համար: 

«Բայց սկզբունքի կիրառումը լրջորեն ազդում է արդարության սկզբունքի վրա, և քաղաքական մեծամասնությունը պետք է դրանից հետևություններ կատարի, և նաև ժողովուրդն իր քաղաքական կամքն արտահայտի  հերթական ընտրությունների ժամանակ՝ պատասխանատվության հարց բարձրացնելով»,-ասաց նա և նշեց, որ որպես քաղաքական փաստաթուղթ՝ դեռ կուսումնասիրեն և հետևություն կանեն: 

«Սա պատգամ էր օրենսդիր մարմնին, քաղաքական մեծամասնությանը, որը չի կարող շեղվել հանձնարարականից, որ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հետագայում նախագծեր մշակելիս հաշվի առնի այս իրավական դիրքորոշումները և հաշվի առնի քաղաքական փոքրամասնության հնարավորությունները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել