Ռեժիսոր Կարեն Շահնազարովը 20 տարի անց հանդիպել է իր դստեր հետ, հայտնում է actualnews.org-ը: Շահնազարովի երկրորդ կինը՝ Ալյոնա Սետունսկայան, ամուսնուց գաղտնի վերցրել է նրանց 4-ամյա դստերը՝ Աննային և Ամերիկա է տարել: Կաննի փառատոնից վերադառնալով՝ ռեժիսորը գտել է դատարկ տունը և գրություն, որում հաղորդվել է, որ կինն ու աղջիկն ԱՄՆ են մեկնել: Կնոջ և դստեր որոնումներն արդյունք չեն տվել, Շահնազարովը դադարել է փորձել: 20 տարի անց Շահնազարովան ինքն է հոր հետ դստեր հանդիպման նախաձեռնություն ցուցաբերել: Հանդիպումը տեղի է ունեցել Կենտրոնական զբոսայգու մերձակա հյուրանոցում: Շահնազարովը նշել է, որ յուրահատուկ զգացումներ ես ունենում, երբ հասկանում ես, որ քո առջև հարազատ և միաժամանակ օտար մարդ է՝ դաստիարակված ուրիշ մշակույթում, այլ արժեքներով: Ռեժիսորը վստահ է, որ պետք է փոխզիջումներ և լուծումներ գտնել մշակույթների և հայացքների տարբերության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել