168.am-ը գրում է․

Մայքլ Ջեքսոնը մեծ առավելությամբ գլխավորել է հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում է եկամուտներ բերել:

Վարկանիշը հոկտեմբերի 30-ին հրապարակվել է Forbes հանդեսում։ «Փոփ-երաժշտության արքան», որը մահացել է 2009 թվականին, այս ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է հինգերորդ անգամ անընդմեջ:

Ինչպես հաշվել են հրատարակության աշխատակիցները, «փոփ-երաժշտության արքայի» աշխատանքի պտուղները, ինչպես նաեւ նրան պատկանած սեփականությամբ գործառնությունները այս տարվա հոկտեմբերի 15-ին ավարտված 12 ամսում նրա ժառանգներին բերել են 75 մլն դոլար:

Դրանում գլխավոր դերը խաղացել է Scream նոր ալբոմը, որը ներառվել էր Լաս-Վեգասում (Նեւադայի նահանգ) «Ցիրկա դյու Սոլեյ» ներկայացումների ծրագրում, եւ EMI ձայնագրող ընկերությունում ունեցած բաժինը: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմում էր 825 մլն դոլար: Երկրորդ տեղն զբաղեցրել է պրոֆեսիոնալ գոլֆիստ Առնոլդ Փալմերը, որը մահացել է անցյալ տարվա սեպտեմբերին:

Նրա արձանագրած արդյունքը 40 մլն դոլար է: Ցուցակի երրորդ տեղում 2000 թվականին կյանքից հեռացած ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցն է (38 մլն դոլար), որը, մասնավորապես, Peanuts անվանմամբ կոմիքսի հեղինակն է: Վարկանիշի չորրորդ տեղում հայտնվել է Էլվիս Փրեսլին, որը մահացել է 1977 թվականին: Նա «վաստակել է» 35 մլն դոլար: Երաժշտի մահվանից տասնամյակներ անց երկրպագուներն առաջվա պես գնում են նրա երգերի սկավառակները, նրա պատկերով ապրանքները եւ այցելում Մեմֆիս քաղաքում (Թեննեսիի նահանգ) նրա «Գրեյսլենդ» կալվածքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել