Ամերիկյան քաղաքական «Խաղաքարտե տնակը» սերիալում գլխավոր դերակատարներից մեկը՝ Ռոբին Ռայթը, կարծում է, որ իրադարձությունները, որոնք ծավալվում են դրամայի նոր եթերաշրջանում, չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի իրական նորությունների հետ։

Նյու Յորքում Global Synergy Forum գործարար ֆորումի ժամանակ իր ելույթում անդրադառնալով սերիալի 6-րդ եթերաշրջանի թողարկման հեռանկարներին՝ Ռայթը հայտարարել է, որ սերիալի սյուժեն «սփրթնում է նորությունների ֆոնին»։

«Նա գողացել է մեր բոլոր գաղափարները»,-նշել է նա՝ չհստակեցնելով, ում մասին է խոսքը։

Այս տարվա մայիսին Կաննի փառատոնում իր ելույթի ժամանակ Ռոբին Ռայթը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը գողացել է սերիալի ստեղծողների գաղափարները՝ 6-րդ եթերաշրջանի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել