Panorama.am-ը գրում է.

Ֆինլանդիայի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում (Scandinavian International Film Festival) հոկտեմբերի 28-ին ցուցադրվելու է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:
Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, ավարտվելու է վաղը և «Վերջին բնակիչը» ցուցադրվում է որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։

Նշենք, որ «Վերջին բնակիչը» կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», իսկ դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Լավագույն դերասան»:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում:  Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդես են գալիս նաև նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել