168.am-ը գրում է.

Ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են Բաքվի փողոցներում շրջող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներ, որի հետնամասում ամրացված է Հայաստանի դրոշով խորհրդանշան:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանցիների շրջանում խառնաշփոթ առաջացրած մեքենայի տերը նշել է, որ չի իմացել նշանի իմաստը և որ դա Հայաստանի դրոշն է:

Ադրբեջանի ճապարհային ոստիկանության քարոզչության և կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովի փոխանցմամբ` իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումները այս դեպքի հետ կապված քննություն են սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել