Operativ.am-ը գրում է․

Բելառուսի Կալինկովիչի շրջանի 36-ամյա բնակիչը, որը գտնվում էր Գոմելի շրջանում չի կարողացել ճանապարհորդել անձնագրի պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն: 

 Ինչպես տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին «Նովայա Ռուդնիա» անցակետում: 

Երբ քաղաքացին անձնագիրը ներկայացրել է անցակետ, աշխատակիցները անձնագրի էջերից մեկում նկատել են գրիչով նկարված փոքրիկ նավակ, տուն և մարդ: Քաղաքացին ասել է, որ իրեն արդեն նախազգուշացրեն են, որ անձնագիրը պետք է փոխի, բայց նա անտեսել է այդ նախազգուշացումները: 

Նրան թույլ չեն տվել անցնել սահմանը, իսկ օրենսդրության համապատասխան անձնագիրն առգրավվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել