Panorama.am-ը գրում է.

2016 թվականին ամեն օր 15000 երեխա է մահացել մինչև 5 տարին լրանալը. այդ մահերի 46 տոկոսը կամ 7000 նորածին մահացել է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ՄԱԿ-ի Մանկական մահացության մակարդակն ու միտումները 2017 զեկույցում ասվում է, որ թեև 2016թ.-ին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է մահացության նոր ցածր ցուցանիշ՝  5.6 միլիոն երեխա 2000թ.-ի գրեթե 9.9 միլիոնի դիմաց,  նույն ժամանակահատվածում մինչև 5 տարեկան մանկական մահերի նորածնային շրջանի մահացության համամասնությունը աճել է 41 տոկոսից՝ հասնելով 46 տոկոսի:

Ըստ Մանկական մահացության գնահատման միջգերատեսչական խումբը կազմող կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵֆ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի բնակչության բաժին) զեկույցի, ներկայիս միտումներով 2017-ից 2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 60 միլիոն երեխա, որոնց կեսը՝ նորածիններ, կմահանա մինչև 5 տարին լրանալը:

Նորածինների մահվան դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում երկու տարածաշրջաններում՝ Հարավային Ասիայում (39 տոկոս) և Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (38 տոկոս): 5 երկրների՝ Հնդկաստան (24 տոկոս), Պակիստան (10 տոկոս), Նիգերիա (9 տոկոս), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (4 տոկոս) և Եթովպիա (3 տոկոս) բաժին է ընկնում արձանագրված բոլոր մահվան դեպքերի կեսը:

«Որպեսզի համընդհանուր առողջապահության ծածկույթ ապահովենք և որպեսզի ավելի շատ երեխաներ ապրեն և բարգավաճեն, մենք պետք է աշխատենք ամենաանբարենպաստ տարածքներում ապրող ընտանիքների համար։ Հիվանդությունները կանխելու համար, ընտնանիքներն հարակավոր է ֆինանսական հզորություն, և պետք է, որ նրանց ձայնը լսելի լինի և որակյալ ծառայությունները մատչելի լինեն: Ծառայությունների բարելավումն ու ժամանակին իրականացվող խնամքը ծննդաբերության ընթացքում և հետո պետք է առաջնահերթ լինեն»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընտանիքների, կանանց և երեխաների առողջության բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆլավիա Բուստրեոն (Dr Blavia Bustreo): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել