Aysor.am-ը գրում է.

Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քուրդստանի հետ սահմանը: Այդ մասին ասված է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ, որը  հրապարակել Է «Հյուրիեթ» թերթը, փոխանցում է  «Интерфакс»-ը:

«Առայժմ մենք չենք փակել սահմանները, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,-ասել է Էրդողանը: «Իրաքի հետ մեր բանակցություններն այն հարցի շուրջ, թե մենք ինչ կարող ենք անել, շարունակվում են: Եթե Իրաքյան Քրդստանի իշխանությունները սահմանային անցակետերի հսկողությունը հանձնեն կենտրոնական կառավարությանը, մենք պայման կդնենք, որ կենտրոնական կառավարությունը պարտավոր է բավարարել Իրաքի հյուսիսային մասի բնակիչների բոլոր կարիքները», - նշել է Թուրքիայի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել