Armtimes.com-ը գրում է.

Համացանցում տարածվել է հաղորդավար, վերջերս մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար պարգեւատրված Ավետ Բարսեղյանի եւ 1-ին տիկին Ռիտա Սարգսյանի պարի տեսանյութը: Նրանք պարում են երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջույքի ժամանակ: Երեկոյի ընթացքում Ավետ Բարսեղյանը հայտարում է 1-ին տիկնոջը նվիրված՝ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհերի՝ Մգեր Արմենիայի երգի մասին:

«Բոլոր այն երկրները, ովքեր չունեն 1-ին տիկին, թող գնան մտածեն, որ ունենան էնպիսին, ինչպիսին ունենք մենք: Կեցցե մեր 1-ին տիկինը, կեցցե Մհերի երգացանկում տեղ գտած «Не бывает страны без первой леди» երգը»,- ասում է Ավետ Բարսեղյանը:

Հաղորդավարի խոսքի ընթացքում ճարտարապետ Լեւոն Իգիթյանը մոտենում եւ մտերմիկ զրուցում է Ռիտա Սարգսյանի հետ: Այնուհետեւ գալիս է երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն, խոնարհվում Ռիտա Սարգսյանի առաջ ու խմում նրա կենացը:

Քիչ անց Ռիտա Սարգսյանին հրավիրում են պարելու: Ավետ Բարսեղյանը նրա հետ պարելու առիթը բաց չի թողնում: Հաղորդավարին ու 1-ին տիկնոջը պարահրապարակում միանում են օրվա հոբելյարը եւ Մգեր Արմենիան: Նրանք 4-ով երգում-պարում են, իսկ մյուսները՝ հեռախոսներով նկարահանում:

«Չի լինում պետություն առանց 1-ին տիկնոջ,

Դա գիտեն մեծերն ու փոքրերը...»,- երգում է Մգեր Արմենիան:

Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված խնջույքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ երեւանյան ժամանցի վայրերից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել