Panorama.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի  հանձնարարականներից մեկը վերաբերում էր ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումներին։

Վարչապետը նշեց, որ վերջին ժամանակահատվածում նախաձեռնել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ, ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերն էլ վերացվել են: Բացի այդ, մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ:

«Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել