Hraparak.am-ը գրում է.

Խարկովի կենտրոնում ամենագնաց ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ: Զոհերի և տուժածների թիվը ճշտվում է, ասվում է Խարկովի մարզի ոստիկանության հայտարարության մեջ:

«Խարկովի կենտրոնում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ներկա պահին ճշտվում է զոհերի և վիրավորների թիվը: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:45-ին, Սումսկոյ փողոցում: Նախնական տվյալներով ամենագնացը մխրճվել է մարդկանց խմբի մեջ»,- ասվում ոստիկանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդման մեջ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ղեկավարները և քննչական օպերատիվ խումբը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել