Life.panorama.am-ը գրում է.

«Դոմինո» սիթքոմը սկսել է իր վերջին եթերաշրջանի նկարահանումները: Սիթքոմը մոտ ապագայում կլինի եթերում, իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է Նարեի դերակատար Արփինե Իսրայելյանի հետ:

Սիթքոմից արված կադրերում Արփինեն հարսի կերպարով է: Զրույցի սկզբում դերասանուհին  նկատեց, որ հարսի զգեստով նկարահանվելու մեծ փորձ ունի:

«Այնպես է ստացվել, որ իմ դերասանական կարիերայի ընացքում մի քանի անգամ առիթ եմ ունեցել հարսի զգեստ կրելու, այսինքն՝ ինձ համար դա արդեն սովորական է դարձել: Այս անգամ էլ նոր լուսանկարները հուշում են, որ «Դոմինո»-ում Նարեն ամուսնանում է, բայց ասեմ, որ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է, թող ամեն ինչ անակնկալ մնա»,- նշեց Արփինեն:

«Իրականում հարսի զգեստն ընտրել ենք ես, Հարութ Շատյանն ու մեր կորդինատորը: Իհարկե, իմ կարծիքն այս պարագայում շատ էին հաշվի առնում, քանի որ կրողը ես էի, բայց, ընդհանուր առմամբ, համատեղ աշխատանքի արդյունքում որոշումները կայացրինք»,- պատմեց դերասանուհին:

Արփինե Իսրայելյանը խուսափեց մանրամասներ հայտնել սիթքոմի հետագա զարգացումների մասին, բայց նշեց. «Սա սիթքոմի վերջին եթերաշրջանն է: Ինքս իրավունք չունեմ մանրամասներ հայտնելու, սակայն ասեմ, որ սպասվում է անմոռանալի, ծիծաղաշարժ, անսպասելի իրադարձություններով ու դեպքերով եթերաշրջան: Մեր ողջ թիմը կենտրոնացած է հաջող աշխատանք իրականացնելու վրա, որը հեռուստադիտողին միայն բարձր տրամադրություն կհաղորդի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել