Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի քննարկման թեմայով:

Մինչ քննարկումները սկսելը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց տարբեր տեսակետներ ունեցող կողմերին կոռեկտ լինել և հարցը չտեղափոխել վիրավորանքների դաշտ, ինչպես նախորդ հանրային քննարկման դեպքում էր:

Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նկատեց, թե, ըստ էության, նախագծի քննարկումը հաջողվել է այն իմաստով, որ ստացել են 100-ից ավելի կոնկրետ առաջարկություններ, որոնց վրա աշխատում են, և որոշակի փոփոխություններ նախագծում, ըստ այդմ,  կլինեն։

Փոխնախարարը նշեց, թե օրենքին դեմ անձինք ոչ հստակ ընկալում ունեն և վերացական հարցադրումներ են անում: «Շատ է խոսվում հանրային պահանջի մասին, շատերը գնահատական են տալիս, թե նման պահանջ գոյություն չունի և դա տարօրինակ է լսել այնպիսի մարդկանցից, որոնք համապատասխան ոլորտում որևէ գործունեության փորձ չունեն և աշխատանքներ այս խնդրահարույց ոլորտում չունեն»,-ասաց նա:

 Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել