Panorama.am-ը գրում է.

2018 թվականին նշվելու է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Մշակույթի նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստվել հոբելյանին: Նախարարությունը կապ է հաստատել Գերմանիայում բնակվող Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի հետ,  հետաքրքրվել, թե ձեռնարկված միջոցառումները որքանով են համահունչ մեծ բանաստեղծի ընտանիքի ցանկություններին:

«Իհարկե, ինչպես անցավ 100-ամյակը, մտածում եմ, որ հնարավոր չի անել։ Բայց ինչ-որ մի փոքրիկ բան կարելի է անել, տարբեր երկրներից հրավիրել Թումանյանի և նրա ստեղծագործությունների թեմաներով աշխատող մարդկանց»,- ասել է նա:

Թումանյանի թոռնուհու կարծիքով, պետք է հրատարակվեն Թումանյանի ստեղծագործության և կյանքի մասին պատմող լավագույն գրքերը, որոնց վրա մարդիկ տարիներ շարունակ աշխատել են։ Նա նաև նշել է, որ վատ չէր լինի, եթե Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն որակյալ ժողովածու էլ հրատարակվեր։ Անձամբ ինքն արդեն խմբագրման է հանձնել Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի մասին գիրքը, որը հրատարակելու է «Էդիտ պրինտը». «Պատրաստել ենք նաև «Թումանյանը՝ քննադատ» ժողովածուն: Վերջին անգամ հրատարակվել է 1939թ.։ Այդ հրատարակությունից ժամանակի թելադարանքով դուրս մնացած որոշ հոդվածներ եմ ավելացրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել