Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ,- տեղեկացնում է «The Independent»-ը:

Անգլիացու պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին, սակայն պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ նա ավելի երկար մնա թիմում, ով ընթացիկ մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող:

Բացի այդ, պորտուգալացին պահանջել է արագացնել բանակցությունները Մարուան Ֆելաինիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել