Panorama.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել են ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով 3441 կմ երկարությամբ ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն, արդեն իսկ գույքագրվել և քարտեզագրվել է 1231կմ:

Նախարարն, անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին, նշեց, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և 2 տարի՝ պայմանագրային։

Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է ճանապարհների սպասարկման վերահսկողությանը: Մասնավորապես, ըստ Վահան Մարտիրոսյանի, ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով  ներդրվել է համապատասխան տեխնիկա, որը հնարավորություն է տալիս հսկել նշված տեխնիկայի աշխատանքային ռեժիմը:

Խոսելով ճանապարհների նշանների տեղադրման մասին, նախարարը հայտնեց, որ Երևան-Սևան ավտոճանապարհին արդեն տեղադրվել են 1020 հատ ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով արգելափակոցներ են տեղադրվել նաև առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները կլինեն շարունակական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել