168.am-ը գրում է.

Պրիշտինայում (Կոսովո) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվականը տեղեկացնում է, որ մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց տվեց 251 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանցի ծանրորդը նաև փոքր բրոնզե և արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) և հրում (140) կգ վարժություններում:

Կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:

Պոկում վարժությունում, ճիշտ է, հայաստանցի ծանրորդն արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ տարավ՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել