Armsport.am-ը գրում է.

Պորտուգալական «Սպորտինգի» պաշտպան Ժերեմի Մաոյոն, ով նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայում», Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 2-րդ տուրի՝ «կապտանռնագույնների» դեմ խաղից առաջ նշել է, որ կատալոնական ակումբում բոլորն իրեն լավ են վերաբերվել, բացի երկու հոգուց:

«Չգիտեմ, արդյո՞ք կտոնեմ գոլս «Բարսելոնայի» դարպասը: Ես շատ եմ հարգում իմ նախկին թիմակիցներին և երկրպագուներին: Եթե տոնեմ գոլս, Եթե տոնեմ գոլս, ապա ի հեճուկս Բարտոմեուի և Ֆերնանդեսի: Միայն նրանք են ակումբում ինձ վատ վերաբերվել»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:

Հիշեցնենք, որ «Սպորտինգ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել