Tert.am-ը գրում է.

Բաքվում Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Բաքվում ցանկություն են հայտնել այցելել հայկական եկեղեցի, շրջել են Բաքվի «Հինք քաղաք» կոչվով հատվածում, մտել են հուշանվերների խանութ և գնումներ արել:

Երեկ Թբիլիսի վերադարձած Մանե Թանդիլյանը Tert.am–ի հետ զրույցում մանրամասնեց. «Մենք ցանկություն հայտնեցինք այցելել հայկական եկեղեցի, որովհետև մեզ անընդհատ ասում են, որ Բաքվում պահպանվել է հայկական եկեղեցին: Իրականում, պատկերը հետևյալն էր. դա կարծես վերածվել է նախագահական գրադարանի, ինչու եմ ասում՝ կարծես, որովհետև հնարավորություն չունեցանք լինել ո՛չ եկեղեցու տարածքում, ո՛չ ներս մտնել, պարզել նաև՝ արդյոք այն վերածվե՞լ է գրադարանի, ի՞նչ պատկեր ունի ներսից: Դրսից, իհարկե, խաչը հանված է, և ընդամենը դարպասների հետևից մենք տեսանք նախկին եկեղեցու շենքը:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության Բաքու այցելությունը համընկավ Հայաստանի անկախության տոնի հետ, և երբ համար հայաստանյան պատվիրակության անդամները հյուրանոցի համարում մեկ բաժակով շնորհավորել էին Հայաստանի տոնը ու լուսանկարը տեղադրել համացանցում, ադրբեջանցի պատգամավորներից մեկը դա որակել էր սադրանք, որի պարագայում «հնարավոր է, որ ադրբեջանցիներից ինչ-որ մեկը օղու շիշը ջարդի հայերի գլխին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել