Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Վիմ-ավիա» ավիաընկերության թվերթների ուշացմամբ պայմանավորված չվացուցակները խառնվել են, և օդանավակայանի ծառայութունները կորցրել են հանգուցյալի տեղափողող չվերթը:

Ինչպես տեղեկացնում է NTV-ն, հանգուցյալին դեռևս երեկ պետք է տեղափոխեին Բլագովեշչենսկ քաղաք, սակայն ներկա պահին հանգուցյալի հարազատներն անգամ տեղեկություն չունեն, թե որտեղ է գտնվում դագաղը: Այս մասին աղբյուրին հաղորդել է ընտանիքի բարեկամը:

Նրա խոսքով՝ հարազատները 118 000 ռուբլի են վճարել երեկվա չվերթով դագաղը տես հասցնելու համար: Այսօր պետք է ստանային այն, սակայն չվերթը տեղ չի հասել, և նրանց հայտնել են, որ ոչ ոք չգիտի, թե որտեղ է դագաղը և որտեղ փնտրել այն:

Նշվում է, որ վերջին երկու օրում «Վիմ-ավիա» ընկերությունն ավելի քան 15 չվերթ է հետաձգել. մայրաքաղաքային օդանավակայանում հազարավոր ուղևորներ են սպասում իրենց չվերթին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել