Tert.am-ը գրում է.

Գրող Վահրամ Մարտիրոսյանը, այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով Մոսկվայի «Լազարյան եղբայրների անվան» թիվ 2042 դպրոցի (Լազարյան ճեմարան) օպտիմալացմանը, որտեղ սովորում են 650 աշակերտ (310-ը հայ երեխա է) են, ասաց, որ վերջին շրջանում «աննախադեպ հարձակում է սկսվել հայոց լեզվի վրա»։

«Ռուսները մեզ հետ այսպես են վարվում, երբ ինչ-որ դիմադրություն են տեսնում ու իրենց դուրը չի գալիս: Այսինքն՝ ստացվում է, որ եթե դիմադրություն կա՝ մենք պետք է պատժենք, որ ասում ենք, թե ռուսաց լեզուն չպետք է լինի, ուրեմն պետք է փակեն ճեմարանը»,-ասաց նա: 

Ըստ Մարտիրոսյանի ռուսները մշտապես ապականում են գործընկերային մոտեցում հասկացությունը: «Տեսեք, իրենք ուզում են 3 մլն հայ այլ երկրում խոսի իրենց լեզվով, բայց իրենց սրտին չի նստում, որ 300 հայ խոսի իր լեզվով»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը թեմայի առնչությամբ պատասխանել էր, թե հաջորդ շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Ռուսաստանի կրթության նախարարը, նրան նախ շնորհակալություն են հայտնելու դպրոցի գոյությունը պահպանելու համար և քննարկելու են դրա հետագա ճակատագրի հարցը: «Իրենք այսօր գործող դպրոց են: Որ վտանգ կա՝ կարող է: Դրա համար այս այցի կետերից մեկը դա է լինելու»,-ասել էր նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել