Yerkir.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև գիտական ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհուրդը քննարկել է օրակարգային 2 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններում նշանակելու համար ՀՀ վարչապետին թեկնածուների ներկայացման հարցերը:

Տեսչական մարմնի խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, մարմնի հաստիքացուցակում որոշվել է նախատեսված «Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի» երեք հաստիքները փոխել երկու հաստիքով, ստեղծել մեկ «իրավախորհրդատուի» հաստիք: 

Խորհուրդը նաև որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ղեկավարի տեղակալների պաշտոններում Մարատ Բադալյանի և Իգոր Սարգսյանի թեկնածությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել