Կատալոնիայի ոստիկանությունը հաստատել է, որ պարզվել է Բարսելոնայում վրաերթ իրականացրած ֆուրգոնի վարորդի ինքնությունը։ Իրավապահ մարմիններն արդեն հայտարարել են, որ ահաբեկչության պահին մեքենայում մեկ մարդ է եղել։

Կատալոնիայի իշխանությունները կարծում են, որ ֆուրգոնի ղեկին գտնվել է Յունես Աբույակուբը։ «Ամեն բան ցույց է տալիս, որ վարորդը եղել է Աբույակուբը»,-ասել է իշխանության ներկայացուցիչը Catalynia Radio-ի հետ հարցազրույցում։ Դեռևս չկան տեղեկություններ, որ կասկածյալը գտնվում է Կատալոնիայի սահմաններից դուրս, սակայն նրան որոնում են բոլոր եվրոպական պետություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել