Aysor.am-ը գրում է.

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կողմ է «Ելք»-ի՝ Երևանի փողոցները հայ հայտնի գործիչների անուններով վերանվանելու  առաջարկին:

«Կան անուններ, որոնց փոխվելուն ես էլ կողմնակից եմ: Օրինակ Լենինգրադյան փողոցը գուցե արժի, որ Մոսկվայում կամ Պետերբուրգում պահեն, բայց այստեղ ոչ»,- ասաց հուշարձանագետը լրագրողների հետ զրույցում:

Վերջինս նշեց, որ ցավալի է՝ մինչև այսօր մայրաքաղաքում չկա Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող փողոց.

«Նրա մահից ավելի քան 10-ամյակներ են անցել, և նրա անունով փողոց արդեն իսկ պիտի ունենայինք», - ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել