Tert.am-ը գրում է.
Ադրբեջանցի պատգամավոր Ռուստամ Խալիլովը Սաբիրաբադի շրջանում կանգնեցրել է իր հոր՝ Գյուլաբա Խալիլովի ոսկեզօծ հուշարձանը, ինչը որոշակի հակազդեցության է արժանացել տեղի բնակիչների ու մամուլի կողմից, այս մասին գրում է vesti.az-ը: 
Լրատվամիջոցների հետ զրույցում պատգամավորը նշել է, որ հուշարձանը կանգնեցվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին, իսկ նա ընդամենը վերանորոգել է այն:
«Իմ հայրը սոցիալիստական աշխատանքի հերոս է եղել, դա ժամանակի պահանջն էր, որպեսզի նրա պատվին նրա կիսանդրին կանգնեցվի: Այն դրված էր կոլտնտեսության տարածքում: Հետո կոլտնտեսությունը կազմալուծվեց, ես ընդամենը նորոգել եմ այն, ոսկեզօծման մասին խոսք չի կարող գնալ», - ասել է պատգամավորը, որի հետ, սակայն, համամիտ չեն լրատվամիջոցները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել