Aysor.am-ը գրում է.

Իսպանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են թուրքական ծագում ունեցող գերմանացի գրող Դողան Աքհանլիին (Dogan Akhanli):
Ինչպես հայտնում է DW.com-ը՝ ձերբակալության պատճառը քրեական գործն է, որը Գերմանիայի քաղաքացու դեմ հարուցել են Թուրքիայի իշխանությունները: Դողանին Աքհանլիին հետախուզում էր Ինտերպոլը:

Նրա փաստաբանը հայտարարել է, որ քրեական գործն ունի քաղաքական ենթատեքստ և անվանել է այն «թիրախավորված որս, որը թուրքական կառավարությունը  վարում է ընդդեմ քննադատաբար տրամադրված  Եվրոպայի մտավորականների»: Թե ինչում են Գերմանիայի քաղաքացուն մեղադրում, դեռ հայտնի չէ:

Գերմանացի քաղաքական գործիչները կտրուկ քննադատել են գրողի ձերբակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել