168.am-ը գրում է.

Օգոստոսի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ունենք նման հաղորդում օգոստոսի 20-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ «Արմենիա» ԲՀԿ-ում ծննդատանը կնոջը կեսարյան վիրահատություն են կատարել, որից հետո երեխան մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»,- նշեց Է. Ջանոյանը:

Հարցին՝ ըստ հաղորդման՝ բժի՞շկն է մեղավոր եղել, Է. Ջանոյանը պատասխանեց, որ հանգամանքները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել