Աշխարհի 26 երկրների 116 ներկայացուցիչներ դիմել են ՄԱԿ-ին՝ ավտոնոմ զենքի մշակումն ու կիրառումն արգելելու կոչով։ Այս մասին հայտնումէ The Guardian-ը։

Նշվում է, որ դիմումի հեղինակների թվում է SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն ՄԱսկը և արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող DeepMind ընկերության հիմնադիր Մուստաֆա Սուլեյմանը։

Մասնագետները նախազգուշացնում են, որ սպառազինությունների նոր մրցավազքը սպառնում է աշխարհին այդ ոլորտում երրորդ հեղափոխությամբ, որը համեմատելի է վառոդի և միջուկայի զենքի հայտնագործման հետ։

«Սպառազինության նոր տեսակը կարող է դառնալ բռնապետերի և ահաբեկիչների զենքը, որը կկիրառվի խաղաղ բնակչության դեմ։ Ցանցահենները կարող են կոտրել դրանք և կիրառել անթույլատրելի նպատակներով»,-ասվում է հայտարարությունում։

Նամակը ՄԱԿ է ուղարկվել Մելբուռնում մեկնարկող արհեստական ինտելեկտի հարցերով համաժողովի նախօրեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել