Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 17-ին Բարսելոնայի Լաս Ռամբլաս մարդաշատ փողոցում կատարված ահաբեկչության հետևանքով ստեղծված քաոսում անհետացել է Ավստրալիայի 7-ամյա բնակիչ Ջուլիան Կադմանը: Հայտնի է, որ դպրոցականը մոր՝ Ջոմ Կադմանի հետ է եղել այն պահին, երբ Fiat միկրոավտոբուսը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ՝ դառնալով 13 մարդու մահվան պատճառ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, դիմելով ավստրալացիներին, խնդրել է աղոթել տղայի համար, որպեսզի նա հնարավորինս շուտ հայտնաբերվի ու միավորվի ընտանիքի հետ:

Հայտնի է, որ տղայի մայրը հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է ու այժմ կոմայի մեջ է: Ջոմ Կադմանին հիվանդանոց են տեղափոխել, իսկ տղան անհետացել է: Այժմ փոքրիկի ազգականներն ու ծանոթները սոցկայքերում ակտիվ շրջանառում են նրա լուսանկարն ու խնդրում օգտատերերին օգնել գտնել Ջուլիանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել