168.am-ը գրում է.
 «Մենք պետք է լինենք հայ-ռուսական բարեկամական, գործընկերային, ռազմավարական օրակարգի պաշտպանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած խնդիր, որ առաջանում է այդ հարաբերություններում, այդ թվում՝ ռուսական զենքի վաճառքի հետ կապված խնդիրները, քննարկման ենթակա են.

«Որովհետև բաց խոսակցություն հնարավոր է իրական ընկերների միջև: Եթե մենք չլինեինք գործընկերային, ռազմավարական հարաբերությունների մեջ, ապա այդ խոսակցությունները տեղի ունենալ չէին կարող»:

Հարցին՝ իսկ նորմա՞լ է, որ Մոսկվան, քիչ է՝ զենք է մատակարարում մեր հակառակորդ երկրին, դեռ մի բան էլ մասնագետներ է ուղարկում, որպեսզի սովորեցնեն՝ ինչպես օգտվել այդ զենքից, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Ո՞րն է Հայաստանի անվտանգության այլընտրանքային համակարգը: Ես չգիտեմ»:

Դիտարկմանը, թե տարբեր փորձագետներ Ռուսաստանից եկած ազդակներից մտահոգություն են հայտնում, որ հնարավոր է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցադրումն արհեստական, մանիպուլյացիոն է, այն գոյություն չունի հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել