Life.panorama.am-ը գրում է.
Այսօր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել է Գոռ Վարդանյանը, ով այսուհետ պետք է համակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Life.panorama.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում, բայց նաեւ լիովին գիտակցում է անելիքները.

«Պետք է այսուհետ համակարգեմ Երեւան քաղաքի «սպորտը»: Շնորհակալ եմ վստահության համար, իսկ աշխատանքներիս արդյունքը ժամանակը ցույց կտա, որովհետեu չեմ սիրում նախապես խոսել անելիքներիս մասին: Ես շատ լավ եմ պատկերացնում, թե որն է լինելու իմ աշխատանքը, իսկ թե ինչպիսինն են իմ պատկերացումները, կտեսնեք ժամանակի ընթացքում, երբ ռեալ գործեր լինեն»,- նշեց Գոռ Վարդանյանը:

Մեր նկատառամանը, թե նրա համար սպասելի՞ էր այս պաշտոնը, քանի որ վերջին շրջանում Գոռ Վարդանյանին հաճախ կարելի էր տեսնել Քաղաքապետարանի կազմակերպած տարբեր միջոցառումների եւ 2017թ-ի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող ընտրարշավի ժամանակ, պատասխանեց.

«Սպորտի բնագավառում ես բավականին մեծ հաջողությունների եմ հասել, եւ մեր ֆեդերացիան էլ բավականին ակտիվ է աշխատել ու աշխատում, այն բազմիցս առանձնացել է իր գործելաոճով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել