Newmag.am-ը գրում է.

Հուլիսի վերջին աճուրդում կվաճառվի ռեփեր Թուփակի` Մադոննային գրած նամակը: Անձնական նամակում ռեփերը գրում է, որ Մադոննայի հետ հանդիպել չի կարող, քանի որ իրենք ունեն մաշկի տարբեր գույներ: Նամակը գրվել է սևամորթ ռեփերի մահից կես տարի առաջ: Ենթադրվում է, որ նամակն աճուրդում կվաճառվի 100 հազար դոլարից էլ թանկ գնով:

Թուփակ Շակուրն ու Մադոննան ծանոթացել են 1993 թվականին`Լոս Անջելեսի Soul Train Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: Նրանց ծանոթացրել էր ռեփերի ու փոփ-երգչուհու ընդհանուր ծանոթը` դերասանուհի Ռոզի Պերեսը:

2015 թվականին Մադոնան հաստատեց, որ հանդիպել է Թուփակ Շակուրի հետ: Բայց ուրիշ մանրամասներ այդ սիրային կապից հայտնի չդարձան: Երգչուհին միայն մեկ բան հայտնեց, որ 1994 թվականին, Դեվիդ Լետերմանի շոուի ժամանակ հայհոյել էր հենց սիրելի ռեփերի ազդեցության տակ: Բրիտանացի լրագրող Լյուսի Օբրայանի` 2007 թվականին հրատարակված գրքում հեղինակը գրում է, որ երգչուհին ոչ միայն հանդիպում էր ռեփերի հետ, այլ նրանից երեխա էր ուզում ունենալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել