Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնել էինք, հունիսի 24-ին ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքն էր։ Պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։

Մեր տեղեկություններով՝ հարսանիքը անցել է շատ ուրախ մթնոլորտում, մասնակցել է մոտ 500 հոգի։ Հարսանիքին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկա գործադիրի կազմից միայն Լեւոն Մկրտչյանն է ներկա եղել։

Քուշկյանը հրավիրել էր նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել, որովհետեւ Լոնդոնում էր։ Հարսանիքին մասնակցել է նաեւ բժշկական էլիտան, Քուշկյանի ընկեր բժիշկները, «Էրեբունու» եւ «Նաիրի» հիվանդանոցների կոլեկտիվները։

ԼՂՀ-ից եւս հյուրերի մեծ քանակ է եղել, նորապսակների քավորը, ինչպես հայտնի է, եղել է Բակո Սահակյանը, մասնակցել են նաեւ ԼՂՀ նախկին եւ ներկա նախարարներ։ Դրսից եւս մեծ պատվիրակություն կար՝ Սոչիի քաղաքապետը, ՌԴ-ից նախարարներ, պատգամավորներ։ Հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտական մասը ապահովել են հայ աստղերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել