Tert.am-ը գրում է.

Բոլոր հնարավոր եղանակներով լրագրողների պաշտպանությունն իմ աշխատանքի ամենակարևոր ուղղություններից է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ նաև ՄԻՊ-ի թերի աշխատանքի պատճառով են լրագրողների իրավունքները տարբեր իրավիճակներում խախտվում, և չկա պատշաճ գործի քննություն:

Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվել 2015թ. Բաղրամյան պողոտայում և 2016թ. Սարի թաղում, և մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։

«Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում, դա միանշանակ է: Բայց հուլիսյան իրադարձությունների ժամանակ, կարծում եմ, շատ խիստ գնահատականներ կան, և իմ արտահերթ զեկույցի հիման վրա արդեն առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին։ Այնտեղ հետևությունն այն է, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտը նպատակ է հետապնդել պատժել նրանց, որովհետև բռնությունները շարունակվել էին նաև այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել իր աշխատանքը: Ավելին՝լրագրողի աշխատանքի խոչընդոտման դրսևորումը եղել է թիրախային՝ նպատակ հետապնդելով ստիպել լրագրողին, որպեսզի դադարեցնի լրագրողական աշխատանքը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել