Yerkir.am-ը գրում է.

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել ինտերնետի ազատության վերաբերյալ:

Ըստ T24-ի՝ զեկույցից հայտնի է դարձել, որ Թուրքիան ինտերնետի ազատության առումով հետըընթաց է ապրում:

Ինտերնետի ազատության վիճակը գնահատվել է 100 բալանոց սանդղակով, համաձայն որի, Թուրքիան ստացել է 61 միավոր:  

Նախորդ տարվա զեկույցի համեմատ Թուրքիան 3 միավոր է կորցրել: Այն 2015 թվականին եղել է  «մասամբ ազատ» ինտերնետ ունեցող երկրների շարքում, իսկ 2016. արդեն ներառվել է «անազատ» երկրների խմբում:

«Անազատ» ինտերնետ ունեցող երկրների ցանկում են նաև Եգիպտոսը, Գամբիան, Մյանմարը, Իրանը, Չինաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել