Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և, երբեմն, վերլուծության դժվար ենթարկվող խնդրների համադրմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահոսկության մեխանիզմների բացակայության պատճառով, այդ առումով՝ լինի ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկաված զենքի մատակարարում նոր ռիսկեր է սետղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի», - նշեց Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիր։

«Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիրն է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրն իրականացվում , դա այն հավակնոտ ծրագիրն է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք երկխոսության մեջ, շատ ավելի երկրարատև կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը», -ընդգծեց պաշտպանության նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել