Armtimes.com-ը գրում է.
 Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 29­ի նիստի օրակարգում:

Ընթացիկ տարվա մարտին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ­ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել