Aysor.am-ը գրում է.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ ընտրված Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում կոչ է արել հավաքական պատասխանատվություն ստանձնել կառույցի նկատմամբ և քայլեր ձեռնարկել կաշառակերության գործով ծագած սկանդալի բացահայտման համար:

«Ինձ համար շատ խորհրդանշական պահ է, քանի որ սա իմ առաջին ելույթն է որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար: Շատ ուրախ եմ վերադառնալ վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3,5 տարի, ինչը նշանակում է, որ ես ԵԽԽՎ-ում նոր անդամ չեմ», - նշել է Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ նա մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ օրակարգում ներառված «Առաջընթացի զեկույցում» ընդգրկված է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ անվստահության հարցը, կոռուպցիոն սկանդալն ու այդ գործով սկսված հետաքննությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել