«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է», իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ այսօր Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին «ԳԱԶ 66» մակնիշի ՊՆ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել