Tert.am-ը գրում է.

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններով Եվրամիությունն այժմ ասում է, որ միայն գումարներ տալով չի բավարարվելու: Ըստ նրա՝ այժմ Եվրոպայում որոշակի կայուն փուլ է, և Արևմուտքը սկսում է մեծ ուշադրություն դարձնել հարևան երկրներին: Բադալյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները չեն կարող չկատարել ԵՄ պահանջները։ «Հայաստանի իշխանությունները որքան քաղաքականապես կախում ունեն Ռուսաստանից, տնտեսապես էլ կախում ունեն Արևմուտքից»,- ասաց Արմեն Բադալյանը:

-ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջին շրջանում անընդհատ կոշտ հայտարարություններով է հանդես գալիս: Նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը: Սրան հետևեցին ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների պատասխան հայտարարությունները, որ դեսպանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Նախօրեին էլ դեսպանը նշել էր, որ Հայաստա­նում ԶԼՄ-ների անկախության հարցը շատ լուրջ է: Ինչո՞ւ է կոշտացրել ԵՄ-ն իր դիրքորոշումը։

-Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքում դրված է հետևյալ սկզբունքը՝ Եվրամիությունը գումար է տալիս, ՀՀ իշխանություններն այդ գումարներն օգտագործում են ընտրական գործընթացի համար սարքավորումներ ձեռք բերելով և անաղմուկ ընտրություն են անցկացնում: Սակայն, ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչը հասկացրել է, որ իրեն այդ անաղմուկությամբ չեն խաբի: Դրանից հետո նա երկրորդ և շատ կարևոր քայլին է անցել՝ ԿԸՀ կազմի փոփոխությունը, որովհետև Հայաստանի իշխանությունների դե յուրե վերարտադրման կարևորագույն մեխանիզմներից մեկը դա է: Այդ պատճառով է, որ իշխանությունները անմիջապես խիստ քննադատություններ արեցին: Սվիտալսկին փորձում է խափանել վերարտադրության այդ ամբողջ համակարգը:

Եվրամիությունն այժմ ասում է, որ միայն գումարներ տալով չենք բավարարվելու: Սվիտալսկին հասկացնում է, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց որ չենք ասում, դա չի նշանակում, որ չենք հասկանում: Մենք ամեն ինչը հասկանում ենք, ուղղակի ժամանակը չի հասել, բայց այնպես չէ, որ այն չի գալու ընդհանրապես: Եվրոպան այժմ որոշակի կայուն փուլում է՝ Մեծ Բրիտանիան արդեն հեռացավ, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց նա, ով պետք է հաղթեր, Գերմանիայի ընտրություններում էլ նույնը կլինի, և Արևմուտքը սկսում է մեծ ուշադրություն դարձնել հարևան երկրներին, որոնց հետ ինքն ունի որոշակի հարաբերություններ: Դրանց թվում են Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել