Խոյ

Երբ Խոյը չի ցանկանում ինչ-որ բան անել, նա, ամենայն հավանականությամբ, կստի, քան կանցնի ինքն իր վրայով: Խոյերը ստի մեջ ոչ մի արգասավոր բան չեն տեսնում, ուստի ստում են բավականին հաճախ: Սակայն, չնայած պարբերական պրակտիկային, անում են դա ոչ հմուտ կերպով:

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները սուտն օգտագործում են հակառակ սեռի ներկայացուցիչներին դուր գալու համար: Նման մոթոդների օգնությանը նրանք դիմում են բավականին հազվադեպ, սակայն ցանկության դեպքում կարող են ստի հինալի մասնագետ դառնալ:

Երկվորյակ

Երկվորյակները ստում են, բայց դրանով շատ չեն տարվում: Նրանք չափը ճանաչում են և դա անում են այնպես, որ գրեթե անհնար է լինում բացահայտել նրանց սուտը: Ամեն դեպքում, եթե ուղիղ հարցին պատասխան տալու փոխարեն նրանք սկսում են ջուր ծեծել, ապա, անկասկած, ստում են:

Խեցգետին

Ամանահաճախ ստող նշանների ցուցակում Խեցգետինները զբաղեցնում են պատվավոր վերջին հորիզոնականը: Միակ բանը, որ կարող է Խեցգետնին մղել ստելու՝ սիրելի և մտերիմ մարդուն տհաճ իրականությունից պաշտպանելու ցանկությունն է: Եվ անգամ դրանից հետո էլ նրանք շարունակ տանջվելու են խղճի խայթից:

Առյուծ

Առյուծները շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել, իսկ սուտը նրանց համար անհրաժեշտ միջոց է սեփական հեղինակությունն այլոց աչքերում ավելի գրավիչ դարձնելու համար: Հարկ է նշել, որ նրանք ամենայն մանրամասնությամբ հիշում են, թե որտեղ, ում և ինչ են ստել, այնպես որ, ստի վրա նրանց բռնելը պրակտիկորեն անհնար է:

Կույս

Կույսերը սիրում են ստել, սակայն հաճախ դա անում են, ինչպես և Խեցգետինները, լավ նպատակներից մղված: Իսկ ուրիշների ստի հանդեպ նրանք, մեղմ ասած, այդքան տոլերանտ չեն:

Կշեռք

Կշեռքները չեն սիրում ստել, ուստի դա անում ոչ հմուտ կերպով: Սակայն նրանք ունեն ստելու բնատուր տաղանդ, և այն Կշեռքները, որոնք իրնեց մեջ բացահայտում են այդ տաղանդն, այլևս չեն կարողանում կանգ առնել: Սակայն կարևորն այն է, որ նրանց սուտը չի տարածվում մտերիմների վրա:

Կարիճ

Ստելու սիրահարների ռեյթինգում Կարիճները զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Նրանք սուտն օգտագործում են ամենատարբեր նպատակներով՝ սկսած պատմությունը փոքր-ինչ ծաղկացնելուց, վերջացրած դիմացինին մանիպուլիացիայի ենթարկելով: Նրանց ստի վրա բռնելն առաջացնում է նրանց անկեղծ զայրույթը, ուստի հոգեբանորեն մի լավ պատրաստվեք նրանց այդ լուրը հայտնելուց առաջ:

Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ են օգտագործում ոչնչի չպարտավորեցնող սուտը, սակայն գլոբալ ստել չեն սիրում: Նույնը նրանք ակնկալում են և մտերիմներից, ուստի նրանց հետ հարկավոր է խաղալ իրենց կանոններով:

Այծեղջյուր

Այծեղջյուրները խիստ անհանգստանում են իրենց հեղինակության մասին, ուստի սուտն օգտագործում են այդ ցանկալի հեղինակությունն ապահովելու համար: Այ, ստում են նրանք շատ վատ, ուստի նրանց սուտը բացահայտելը բացարձակ դժվար չէ:

Ջրհոս

Ջրհոսները չեն ստում, նրանք պարզապես լռում են այն ամենի մասին, ինչը կարող է վնասել նրանց հեղինակությանը: Անգամ եթե նրանց ուղիղ հարցնեք, նրանք կփորձեն խուսափել պատասխանելուց և կստեն միայն այն պարագայում, երբ այլ ելք չի լինի: Այլոց ստի հանդեպ նրանք նույնպես չափազանց զգայուն են. եթե նրանք մեկ անգամ ձեզ բռնեն ստի վրա, այլևս երբեք չեն վստահի:

Ձկներ

Ձկները ստում են անընդհատ, պատճառով և առանց պատճառի: Սակայն նրանց սուտը անվնաս է, ուստի մտերիմները մեծահոգաբար աչք են փակում դրա վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել