Life.tert.am-ը գրում է.
 Երգչուհի Լիդուշիկը շուտով հանդիսատեսին կներկայացնի իր «Սրտի առաջին սերը» երգը, որի հիման վրա երեկ տեսահոլովակ է նկարահանել։ Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում բեքսթեյջ լուսանկարներ և հետաքրքիր մանրամասներ։
 Երգի երաժշտությունը գրել ու գործիքավորումն արել է էդգար Ալեքսանյանը, խոսքերի հեղինակն  Ավետ Բարսեղյանն է։  Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է, ում մտահղացմամբ էլ տեսահոլովակը նկարահանել են սառույցի վրա։ Նկարահանումները կայացել են Իրինա Ռոդինինայի անվան գեղասահքի դպրոցում, որտեղ հատուկ տեսահոլովակի համար տաղավար է հավաքվել։ Լիդուշիկի տատիկը` տկն Գոհարը, նկատեց, որ այդ ամենն իրենց համար թանկ է արժեցել, սակայն կարծում են` գեղեցիկ տեսահոլովակ կներկայացնեն հանդիսատեսին։

Լիդուշիկը սահել սովորել է դեռևս 1 տարի առաջ, երբ հրավեր է ստացել սահելով երգելու Հայաստանի Գեղասահքի բաց առաջնության ժամանակ։ «Մայրս և մորաքույրս տարիներ շարունակ զբաղվել են գեղասահքով և եղել են Հայաստանի հավաքականում։ Ինձ ճանաչելով` նախորդ տարի հրավիրեցին, որ ապահովեմ շոուն։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցի սովորել սահել։ 3 ամիս ամեն օր գնացել եմ սահադաշտ, հետո որոշեցինք տեսահոլովակ նկարաահանել, 4 ամիս էլ տեսահոլովակի համար պարապեցինք։ Սա եզակի դեպք էր, երբ եղավ տեսահոլովակի մտահղացումը, հետո միայն ծնվեց երգը»,– ասաց երգչուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել