ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Ջոն Քելին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դիտարկում է բոլոր միջազգային չվերթների ինքնաթիռների սրահներում նոթբուքերի տեղափոխման արգելք սահմանելու հնարավորությունը։

«Կա իրական խնդիր՝ բազմաթիվ սպառնալիքներ ավիացիային։ Դա այն է, ինչով տարված են ահաբեկիչները՝ օդում օդանավ խոցելու գաղափարով, հատկապես եթե դա ամերիկյան օդանավ է»,-ասել է Քելին։

Մայիսի 16-ին ամերիկյան ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Վաշինգտոնում հանդիպմանը կիսվել է օդանավ պայթեցնելու ԴԱԻՇ-ի պլանների մասին գաղտնի տեղեկությամբ։ Լրագրողների փոխանցմամբ՝ տվյալները ստացվել էին ահաբեկիչների շարքերում գտնվող իսրայելցի հետախույզից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել