Tert.am-ը գրում է.

«Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողությունից հետո մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց, որ մրցանակը կառավարություններին սիրաշահելու կամ քննադատելու միտում չունի, ապաքաղաքական է։  

«Այստեղ ենք ասելու, որ մենք նման ենք միմյանց, ունենք նույն խնդիրները»,-ասաց նա։ Խոսելով այն մասին, թե ինչ են ակնկալում տեսնել 10 տարի հետո՝ նա ասաց, որ հավատում են իրենց գործին: 

«Ես երազում եմ, և դա իմ անձնական երազանքն է, որ Հալեպում լինի խաղաղ և Դերզորում, որտեղ ժամանակին սպանվել են բազմաթիվ հայեր,- ասաց նա,- մյուս ամենամեծ երազանքս այն է, որ «Ավրորան» չեղարկվի, որ մենք «Ավրորայի» կարիքը չունենանք»:   

Մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան էլ ասաց, որ մրցանակն առաջին հերթին օգնելու է, որ բարեկարգվի Հարավային Սուդանի Նուբա լեռներում գտնվող հիվանդանոցը և օգնություն ստանան Նուբա լեռան բնակիչները։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել